Janeta

Saved Jul 30, 2020 12:15:19 PM to Հայ գրող | Category Other

Հարճը
Ահա առտվան շողերեն հագեր է վարդ ու սուտակ
Պատուհանին առջևի թըզենի ծառն ընդարձակ
Որուն ետև հարճն արթուն«Ինչու չեկավ,կը խորհի
Արտույտն ահա արձակեց կալին մեջ երգը բարի
Եվ պալատին պահապան շունն արթընցած ման կու գա
Բակին մեջ`մերթ միզելով պատերն ի վեր շըրջակա
Ինչու չեկավ,ո՛վ Երկինք»:Հորիզոնեն հեղակարծ
Արփվույն ճաճանչն անդրանիկ սլացավ ինկավ շողարծարծ
Նազենիկի խուցին մեջ.դալկացավ լույսը ճըրագին
Օի՞նչ խրխինջ,ինչ դոփյուն,ի՞նչ փոթորկում թանկագին
Կու գա իշխանն ազատել զինք Բակուրի նախանձեն

Հարճը Ահա առտվան շողերեն հագեր է վարդ ու սուտակ Պատուհանին առջևի թըզենի ծառն ընդարձակ Որուն ետև հարճն արթուն«Ինչու չեկավ,կը խորհի Արտույտն ահա արձակեց կալին մեջ երգը բարի Եվ պալատին պահապան շունն արթընցած ման կու գա Բակին մեջ`մերթ միզելով պատերն ի վեր շըրջակա Ինչու չեկավ,ո՛վ Երկինք»:Հորիզոնեն հեղակարծ Արփվույն ճաճանչն անդրանիկ սլացավ ինկավ շողարծարծ Նազենիկի խուցին մեջ.դալկացավ լույսը ճըրագին Օի՞նչ խրխինջ,ինչ դոփյուն,ի՞նչ փոթորկում թանկագին Կու գա իշխանն ազատել զինք Բակուրի նախանձեն